Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բրիտանական դեսպանատան հայտարարությունը

Բրիտանական դեսպանատան հայտարարությունը
23.06.2015 | 21:36

Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարություն է տարածել հունիսի 22-23-ի ցույցերի վերաբերյալ: «Վերջին օրերին ցուցարարների և ոստիկանության շնորհիվ ապահովված բողոքի խաղաղ ցույցն այս առավոտյան ավարտվեց բռնությամբ՝ բազմաթիվ անձանց, այդ թվում՝ լրագրողների ձերբակալություններով և հասցված վնասվածքներով: Շատերը կմտածեն, թե ինչպես էր հնարավոր խուսափել սրանից: Մեզ մասնավորապես մտահոգում են լրագրողների հանդեպ ուժի կիրառման, նրանց սարքավորումների դիտավորյալ վնասման և բռնագրավման վերաբերյալ լուրերը. ոստիկանության հետ գործող քաղաքացիական համազգեստով անձանց մասին տարածված տեղեկությունները. բերման ենթարկմանը չդիմադրողների հանդեպ անհամաչափ ուժի կիրառումը:
Մենք կոչ ենք անում իշխանություններին անհապաղ անդրադառնալ այս դեպքերին և օրենքի շրջանակում ձեռնարկել համապատասխան գործողություններ»,- նշել են հայտարարության հեղինակները:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ