Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս ունի

Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս ունի
25.06.2015 | 01:27

ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Երևանում ցուցարարները և Հայաստանի իշխանությունները փոխզիջման կհասնեն՝ հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նա ասել է, թե կառույցը հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին, հույս հայտնել, թե ոչինչ դուրս չի գա իրավական դաշտի շրջանակներից: «Ողջամտության, հայ ղեկավարության իմաստնության հույս ունենք»,- ասել է պաշտոնյան: «Մեր տվյալներով` կարելի է հույս ունենալ, որ ցուցարարների բարձրացրած հարցերի շուրջ փոխզիջումային լուծում ձեռք կբերվի»,- եզրափակել է փոխնախարարը:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ