Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՈՒկրաինայի հակամարտության երկու կողմերն էլ խախտում են հրադադարը

ՈՒկրաինայի հակամարտության երկու կողմերն էլ խախտում են հրադադարը
26.06.2015 | 12:20

ԵՄ երկրների առաջնորդները գագաթնաժողովին չեն անդրադարձել ՈՒկրաինայի հակամարտությանը՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Մենք կարող ենք անդրադառնալ այդ թեմային ուրբաթ, երբ խոսվի ԵՄ միասնական արտաքին քաղաքականության մասին»,- նշել է Մերկելը։ Կանցլերն ընդգծել է Մինսկի պայմանավորվածությունների վճռորոշ նշանակությունն ուկրաինական հակամարտության լուծման գործում։ «ՈՒկրաինայում հակամարտող երկու կողմերն էլ խախտում են հրադադարը։ Անջատողականներն անում են առավել հաճախ, սակայն համաձայնագիրը պետք է պահպանվի երկու կողմերի կողմից»,- նշել է Մերկելը։

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ