Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Յունկերը Հունաստանին վերջին առաջարկն է արել

Յունկերը Հունաստանին վերջին առաջարկն է արել
30.06.2015 | 15:47

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Հունաստանին վերջին առաջարկն է արել՝ փորձելով համաձայնության հասնել պարտքային խնդրի հարցում: Առաջարկն ընդունելու դեպքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է գրավոր համաձայնություն ուղարկի երեքշաբթի օրը մինչև Եվրախմբի ծրագրված արտահերթ գագաթնաժողովը:
Յունկերն առաջարկում է, որ հյուրանոցների ծառայությունների ԱԱՀ-ն նվազեցվի մինչև 13 %՝ ի տարբերություն ավելի վաղ վարկատուների առաջարկած 23 %-ի: Եթե Ցիպրասը ստորագրի առաջարկը, Եվրախումբը կվերադառնա 2012 թ. Հունաստանին տրված պարտավորության քննարկմանը, ինչը պարտքի վճարման ժամկետների ավելացման ճանապարհով երկրի պետպարտքի վերակազմավորման հնարավորության, նաև տոկոսադրույքների նվազեցման: Յունկերի խոսքով՝ պայմանը կարող է գործել արդեն 2015 թ. հոկտեմբերին:
Հունաստանի կառավարությունում աղբյուրի տեղեկությամբ՝ Յունկերի առաջարկը հետաքրքրությամբ է ընդունվել, սակայն Հունաստանի վարչապետն ավելի վաղ բազմիցս հրաժարվել է Եվրոպական կենտրոնական բանկից և ԱՄՀ-ից վարկատուների հետ փոխզիջումներից՝ նրանց պայմաններն անվանելով «նվաստացում» Հունաստանի համար:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ