Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ինդոնեզիայում ինքնաթիռի վթարից 113 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում ինքնաթիռի վթարից 113 մարդ է զոհվել
01.07.2015 | 00:06

Ինդոնեզիայում ինքնաթիռի անկման հետևանքով 113 մարդ է մահացել: Ռազմական ուղևորատար Hercules C-130 ինքնաթիռում, որն ընկել է հյուրանոցի և բնակելի շենքերի վրա, եղել են 101 ուղևոր և անձնակազմի 12 անդամներ: Ինդոնեզիայի օդուժի ղեկավարի խոսքով, արդեն 49 ուղևորների դիեր հայտնաբերվել են, ընդ որում, ավիավթարի զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել, քանի որ դեռ հայտնի չէ, թե հյուրանոցում և բնակելի շենքերում գտնվող որքան մարդ է տուժել: Բունգուրան կղզիներ ուղևորվող ինքնաթիռն ընկել է Ինդոնեզիայի Մեդան քաղաքում՝ վթարի ենթարկվելով թռիչքից 2 րոպե հետո՝ մոտ 5 կիլոմետր թռչելով:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ