ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ամենայն հայոց կաթողիկոսի մրցակիցը

Ամենայն հայոց կաթողիկոսի մրցակիցը
01.07.2015 | 00:14

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր այցելել էր Բաղրամյան պողոտա, զրուցել երիտասարդների հետ: Նա բնական է համարում, որ երիտասարդները պետք է լինեն մի քիչ «խև, բայց ոչ խելառ»: «Որպես կանոն, երբ քչից, թե շատից մտածող մարդ ես, դիմացինիդ մեջ քեզ ես տեսնում, որովհետև մենք՝ յուրաքանչյուրս, Աստծո զավակներ ենք ու ստեղծված ենք Աստծո նման:
Երբ մենք միմյանց հետ ենք խոսում, մենք միմյանց ենք տեսնում: ՈՒղղակի շատերի տեսողությունը մակերեսային է՝ մարմինն են տեսնում, հոգին չեն տեսնում, մարդիկ էլ կան` հոգին են տեսնում: Այ փորձեք դուք հոգով ճանաչել: Սուրբ գրքում ասվում է՝ «Ոչ տեսածիդ հավատա, ոչ լսածիդ հավատա, թե հոգուդ աչքը բաց է, կզորանաս»»,- ասաց ոստիկանապետը: Նա բացատրեց երիտասարդներին, թե ինչու է այս օրերին ոստիկանությունը հանդուրժող և չի վերականգնում փողոցում հասարակական կարգը:
«Ոստիկանությունը մաքսիմում հանդուրժող է ոչ թե նրա համար, որ թույլ է, այլ որովհետև գիտի, եթե գեթ մի երիտասարդ, մի մոլորված մարդ կա, պետք է խոսքով ու խելքով օժանդակի, հանի դրա միջից: Սպասում ենք, որ հալալ լինի, հարամ չլինի, որ տղերքը չկոտրվեն, ջահելները չկոտրվեն, չասեն մեր մեծերը մեզ ջարդեցին, հավատներս կորցրինք»,- ասաց նա: Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ պետք է Սուրբ Հոգով լցվել, որպեսզի առաջ գնալով խավարը լույսի փոխվի:«Թե չէ չարի պատկանելության մեջ, եթե լույսով ու խղճով մարդիկ չլինեն, խավարը փակելու է երկիրը, իսկ մենք քչաքանակ ազգ ենք»,- ասաց նա:
Երիտասարդներից մեկի դիտարկմանը, թե նույնը կարդացել է նաև Սուրբ գրքում, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ շատ լավ է արել, որ կարդացել է, բայց իր իսկ խոսքերով «ծերուկական» մի խորհուրդ տվեց. «Մի կարդա Սուրբ գիրքը, խոսի՜ր Սուրբ գրքի հետ: Հենց կարդալու ժամանակ երկխոսի հետը, ինքը խոսում է, եթե չգիտես, իմացիր»,- ասաց նա:

Դիտվել է՝ 2023

Մեկնաբանություններ