Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հունաստանի վարչապետը պետք է հեռանա` վարկատուների հետ համաձայնության դեպքում

Հունաստանի վարչապետը պետք է հեռանա` վարկատուների հետ համաձայնության դեպքում
05.07.2015 | 13:51

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարծում է, որ Հունաստանի գործող վարչապետը պետք է հեռանա, եթե Հունաստանն ու վարկատուները համաձայնության գան: Սարկոզին ասել է, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է հրաժարական տա, եթե ժողովուրդը քվեարկի ներկա վիճակով վարկատուների հետ համաձայնության ձեռքբերման օգտին: Սարկոզիի գնահատմամբ` «պարոն Ցիպրասն ինքն իրեն անելանելի վիճակում է դնում: Եթե Հունաստանի ժողովուրդը քվեարկի Եվրոպայի առաջարկած ծրագրի օգտին, նա ստիպված կլինի հեռանալ»: Ֆրանսիայի նախկին նախագահն ասել է, որ հանրաքվեում մերժման օգտին քվեարկելու դեպքում էլ Ցիպրասը պետք է բանակցություններ վարի առաջվանից ավելի կոշտ պայմաններում:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ