Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ունի՞

ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ունի՞
08.07.2015 | 18:47

Թուրքիան շատ է պետք Եվրոպական միությանը՝ հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում: Գյուլի խոսքով՝ ԵՄ-ն մեծ սխալ է գործում՝ մերժելով Թուրքիայի անդամակցությունը։ «Թուրքիան մուսուլմանական ուժեղ երկիր է, և նրա անդամակցությունը ԵՄ-ին միայն օգուտ կբերի այդ կառույցին»,- ասել է Գյուլը։ Նա պնդել է, որ իր կազմում մուսուլմանական երկիր ունեցող ԵՄ-ն աշխարհում մեծ արձագանք կգտնի և պետք է հարցին ռազմավարական տեսանկյունից նայի։ «Եթե ԱՄՆ-ը ցանկանում է համաշխարհային դերակատար դառնալ, նրան հենց Թուրքիայի նման երկիր է պետք»,- ասել է Գյուլը։ Անդրադառնալով մեղադրանքներին, թե Թուրքիան չի կանխում եվրոպացի իսլամիստ զինյալների մուտքը Սիրիա և Իրաք, Գյուլն ասել է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը եվրոպացի գործընկերներին օգնում են, սակայն օտարերկրյա զինյալների մուտքը կանխելու համար իրենք էլ տեղեկությունների կարիք ունեն։ Եվ առանց այդ տեղեկությունները տալու ոչ ոք Թուրքիային քննադատել չի կարող։

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ