Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան մտադիր է մեծացնել Ադրբեջանի տարածքով Թուրքմենստան բեռնափոխադրումների ծավալը

Թուրքիան մտադիր է մեծացնել Ադրբեջանի տարածքով Թուրքմենստան բեռնափոխադրումների ծավալը
10.07.2015 | 18:11

Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան կարող է մեծացնել Ադրբեջանից Թուրքմենստան ro-ro տիպի նավերով բեռնափոխադրումների ծավալը՝ Իրանի տարածքը շրջանցելով, հայտարարել է Թուրքիայի Միջազգային փոխադրողների ասոցիացիայի (UND) գործադիր տնօրեն Ֆաթիհ Շեները: Նա ընդգծել է, որ դա հնարավոր է, եթե ադրբեջանական կողմը տրամադրի հավելյալ զեղչ, բեռնափոխադրումների առնվազն 50 տոկոսը Ադրբեջանից Թուրքմենստան կարելի է իրականացնել Կասպից ծովով:
Շեները չի բացառել, որ Թուրքիան կարող է Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջոցով բեռների հոսքը մեծացնել տարեկան մինչև 25000 բեռնատար: Նա ընդգծել է, որ տարեկան Իրանի միջոցով Թուրքմենստան է ուղարկվում 50000 թուրքական բեռնատար, մինչդեռ Ադրբեջանի միջոցով Թուրքմենստան ուղարկվում է ընդամենը 5000 բեռնատար: Շեների խոսքով՝ Ադրբեջանը նախկինում Թուրքիային հատկացրել է 10 -տոկոսանոց զեղչ, սակայն երթուղին մնում է թանկ:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ