Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վեցյակը պետք է ընտրի համաձայնության և ճնշման միջև

Վեցյակը պետք է ընտրի համաձայնության և ճնշման միջև
10.07.2015 | 18:14

Թեհրանը վեցյակին կոչ է արել ընտրություն կատարել համաձայնության և ճնշման միջև՝ լրագրողներին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը։ «Մենք բազմիցս ենք ասել, որ համաձայնությունն ու ճնշումը անհամատեղելի են։ Դրանցից մեկը պետք է ընտրվի»,- ասել է նախարարը։ Զարիֆը նշել է, որ իրենց նկատմամբ շատ մեծ պահանջներ են դնում։ «Մենք արձանագրել ենք դիրքորոշման փոփոխություն, բացի այդ, վեցյակի անդամների միջև նույնպես տարաձայնություններ կան։ Դա բարդացնում է աշխատանքը»,- ասել է նա։

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ