Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվեցին մինչև երկուշաբթի

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվեցին մինչև երկուշաբթի
12.07.2015 | 12:34

Իրանն ու աշխարհի վեց խոշորագույն երկրները ուրբաթ օրը մինչև երկուշաբթի հետաձգեցին միջուկային հարցերով համաձայնագրի կնքումը։ Սա երրորդ հետաձգումն է։ Թեհրանն Արևմուտքին մեղադրում է գործարքի «նժարին նոր ծանրություն» դնելու մեջ։ Կողմերը հայտարարում են, թե անցած երկու շաբաթներին գրանցվել է առաջընթաց, սակայն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեյմոնդի խոսքով, «արագությունը չափազանց դանդաղ է»։
ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պաշտոնատար անձինք հայտարարել են, թե երկարաձգվում է նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու մասին համաձայնագիրը, ինչը վերջնական գործարք կնքելու համար հավելյալ ժամանակ կտա։
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան ու Ռուսաստանը փորձում են ավարտին հասցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ 12 տարի շարունակվող հակասությունները։ Կողմերը դեռևս չեն կարողանում լիակատար համաձայնության գալ մի շարք, այդ թվում՝ Իրանի հետ զենքի առևտրի վրա ՄԱԿ-ի դրած պատժամիջոցների հարցում։ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, թե Արևմուտքը առաջ է քաշում չափից մեծ պահանջներ։ Այսպիսով, բանագնացները բաց թողեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացրած վերջնաժամկետը, և այժմ մինչև սեպտեմբերի 7-ը կնքվելիք որևէ գործարք Կոնգրեսի կողմից ուսումնասիրվելու համար կպահանջի ոչ թե 3Օ, այլ՝ 6Օ օր: Այնուամենայնիվ, հայտարարվեց, որ համաձայնագրի 100 էջն արդեն պատրաստ է, և բաց է մնում 2-3 հարց:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ