Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը կօգնի Ղարաբաղին

ԱՄՆ-ը կօգնի Ղարաբաղին
12.07.2015 | 12:36

ԱՄՆ-ի Սենատի հատկացումների հանձնաժողովը որոշել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը ամերիկյան օգնություն ստացողների շարքում և ավելացնել Հայաստանին հատկացվող գումարը՝ «Ամերիկայի ձայնին» պատմեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանը: «Արցախին Ամերիկայի օժանդակությունը շարունակելու մասին երեկվա որոշումը կարևոր քայլ էր՝ Ամերիկա-Արցախ հարաբերությունների ամրապնդման համար»,- ասաց Չուլջյանը:
Նրա խոսքով, 1998-ից Լեռնային Ղարաբաղին հատկացվող ամերիկյան օգնությունը կարևոր դեր է խաղում մարդասիրական խնդիրները կարգավորելու համար: Սենատի հատկացումների հանձնաժողովի որոշմամբ, 10 տոկոսով ավելացել է նաև ամերիկյան օժանդակությունը Հայաստանին` հասնելով 20 միլիոն դոլարի:
Հայաստանին ամերիկյան հատկացումների միջոցով տասնյակ հայ երիտասարդներ արտերկրում ուսումը շարունակելու հնարավորություն են ստանում, հարյուրավոր կանանց համար ապահովվում է քաղցկեղի անվճար վաղ ախտորոշում և լիակատար բուժում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում վնասազերծվում են հազարավոր ականներ, փրկվում և բարելավվում են բազմաթիվ մարդկանց կյանքեր:
Միայն Ղարաբաղում ԱՄՆ-ի պետբյուջեից ստացված միջոցներով և բարերարների օգնությամբ հաջողվել է վնասազերծել 250-ից ավելի ականապատված դաշտ: Հայաստանում տասնյակ գյուղեր ապահովվել են ոռոգման և խմելու ջրով, լուսավորվել են մարզային քաղաքների և գյուղերի փողոցներ, մանր արտադրողներին վարկ ստանալու հնարավորություն է տրվել:
Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով, ԱՄՆ-ի օգնությունը նաև կարևոր խորհրդանշական դեր է կատարում. «Սրանք կարևոր քայլեր են թե Հայաստանի, թե Արցախի կապերն ամերիկյան կառավարության հետ ամրապնդելու ուղղությամբ»: Հայ համայնքն այժմ փորձում է երաշխավորել, որ Սիրիայի փախստականներին ԱՄՆ-ի հատկացրած 195 միլիոն դոլարի օգնության մի մասը տրամադրվի նաև Սիրիայից Հայաստան և այլ երկրներ տեղափոխված հայերին: «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատանքները, որպեսզի համոզված լինի, որ այն բոլոր հայերը, որոնք Սիրիայից տեղափոխվել են Հայաստան և այլ երկրներ, օժանդակություն ստանան»,- ընդգծեց Էլիզաբեթ Չուլջյանը:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ