Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 14-16-ին կայցելի Վրաստան և Հայաստան՝ հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը: Տուսկը Վրաստանում կլինի հուլիսի 14-15-ին, իսկ Հայաստան կժամանի հուլիսի 16-ին: Հայաստանն ու Վրաստանը Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամներ են, որն ուղղված է ԵՄ-ի հետ տնտեսական և քաղաքական ասոցացմանը: