Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջեյմս ՈՒոռլիք. «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»

Ջեյմս ՈՒոռլիք. «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»
14.07.2015 | 22:06

Մոսկվայում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը պատասխանելով ռուսական «Վեդոմոստի»-ի հարցին, թե պե՞տք է Հայաստանը ազատի Ադրբեջանի տարածքները, որոնք հակամարտությունից առաջ չեն մտել Ղարաբաղի մարզի մեջ, ո՞րն է հարցի վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, ասել է. «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ համալիր կարգավորման շրջանակում: Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մեկ սկզբունքի կամ տարրի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան նաև այլ գործոններ»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվա են մեկնել նախօրեին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունների նպատակով։ Թերթի հետ զրույցում ամերիկացի համանախագահը նշել է, որ Մոսկվայում խոսվել է կարևոր հարցերի մասին, որոնք քննարկվում են արդեն շուրջ 10 տարի: «Դրանց շարքում են ԼՂ-ին կից տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, փախստականների հետ կապված իրավիճակը, անվտանգության երաշխիքները»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ