Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսրայելի վարչապետը Արևմուտքի և Իրանի միջև համաձայնագիրը «ցնցող պատմական սխալ» է որակել

Իսրայելի վարչապետը Արևմուտքի և Իրանի միջև համաձայնագիրը «ցնցող պատմական սխալ» է որակել
16.07.2015 | 14:53

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն միջազգային միջնորդների վեցնյակի (Ռուսաստան, ՉԻնաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) և Իրանի համաձայնագիրը «ցնցող պատմական սխալ» է անվանել` հայտնում է Associated Press-ը: Նեթանյահուի խոսքով` կնքված գործարքը չի սահմանափակում ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի պես հակաիսրայելական շարժումներին աջակցելու Թեհրանի հնարավորությունները: Նա կարծում է, որ Իրանը պահպանում է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը, իսկ տնտեսական պատժամիջոցների վերացումից ստացված միջոցները Թեհրանը կօգտագործի Իսրայելի ոչնչացման համար: Նեթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվը իրեն պարտավորված չի համարի այդ համաձայնագրով և պահպանում է պաշտպանվելու իր իրավունքը:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ