Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

2 մլն բարել. պատմական գործարքից հետո Իրանն իր առաջին նավթային տանկերն է ուղարկել Ասիա

2 մլն բարել. պատմական գործարքից հետո Իրանն իր առաջին նավթային տանկերն է ուղարկել Ասիա
17.07.2015 | 21:20

Այս շաբաթ պատմական միջուկային գործարքի կնքումից հետո Իրանի իշխանություններն իրենց առաջին նավթային տանկերն են ուղարկել դեպի Ասիա: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, տանկերը Պարսից ծոցից ուղղություն է վերցրել դեպի Սինգապուր: Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, տանկերը տեղափոխում է 2 մլն բարել նավթ: Հայտնի է, որ «Ստարլա» տանկերը արևմտյան պատժամիջոցների պատճառով նախկինում օգտագործվել է կուտակված նավթն Իրանի ափերի մոտ պահելու համար: Կայքը հիշեցնում է, որ այս երեքշաբթի Թեհրանի և «միջնորդ 6-յակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնության շնորհիվ արևմտյան պատժամիջոցները զգալի կթեթևացվեն, ու Իրանը կրկին կդառնա նավթային աշխարհի գլխավոր «խաղացողներից» մեկը:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ