Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եկել է ԼՂ-ի խնդրի շուրջ բանակցություններն ինտենսիվացնելու ժամանակը

Եկել է ԼՂ-ի խնդրի շուրջ բանակցություններն ինտենսիվացնելու ժամանակը
17.07.2015 | 21:24

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վարվող բանակցություններն ինտենսիվացնելու ժամանակը: «Կան հիմքեր՝ կարծելու, որ եկել է մեր ջանքերն ինտենսիվացնելու ժամանակը։ Հաշվի առնելով ընդհանուր տրամադրվածությունն ու արդյունքի հասնելու նպատակամղվածությունը՝ մենք կարող ենք ապահովել այդ առաջընթացը»,- ասել է նա։ Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ անցկացված տևական բանակցությունների ավարտը հույս է ներշնչում, որ ղարաբաղյան հակամարտության խնդիրը նույնպես կարելի է լուծել. «Կարգավորումը դրվում է ռելսերի վրա՝ շուտափույթ բեկման համար»։

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ