Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հունաստանի նոր կառավարությունը երդում տվեց

Հունաստանի նոր կառավարությունը երդում տվեց
19.07.2015 | 02:47

Հուլիսի 17-ին վերակազմավորումից հետո Հունաստանի նոր կառավարության նորանշանակ անդամները երդվել են ծառայել իրենց երկրին: News 247-ը հաղորդել է, որ երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Աթենքի նախագահական նստավայրում՝ նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի ներկայությամբ: Կառավարության առանցքային անդամները շարունակում են պաշտոնավարել: Փոխվել են երեք նախարարներ՝ արտադրական բարենորոգումների, շրջակա միջավայրի պաշտպանության և էներգետիկայի, մնացած փոփոխությունները վերաբերում են փոխնախարարներին և ավելի ցածր պաշտոնյաների, որ դեմ էին վարկատուների հետ համաձայնագրի կնքմանը:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ