Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օբաման հիշել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակակիր է

Օբաման հիշել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակակիր է
20.07.2015 | 16:46

Դիվանագիտական հարաբերությունների ավելի քան 50 տարվա բացակայությունից հետո ԱՄՆ-ը և Կուբան դեսպանատներ են բացում Հավանայում և Վաշինգտոնում։ Երկու երկրների հարաբերությունները սառեցվել էին 1961-ին, երբ ԱՄՆ-ը խզեց դիվանագիտական կապերը Կուբայի հետ և առևտրի վրա արգելք դրեց։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է՝ եթե Կոնգրեսը մերժի փաստաթուղթը, Իրանի հետ բանակցությունները կարելի է ավարտված համարել, իսկ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն էլ հայտարարել է, որ իր երկիրը չի բացառում Իրանի դեմ ուժի կիրառումը, եթե Թեհրանը շարունակի միջուկային զենք ստեղծել։

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ