Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանն ինտենսիվ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետներ և նռնականետներ

Ադրբեջանն ինտենսիվ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետներ և նռնականետներ
20.07.2015 | 16:48

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին և 19-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով։ Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, հակառակորդը հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետներ և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետներ:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ