Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունից չի հրաժարվել

Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունից չի հրաժարվել
21.07.2015 | 00:26

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի ապագա տեղակալ Մարիա Գայդարը պնդում է, որ Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունից չի հրաժարվել. տեղեկացնում է Грузия online-ը: «Միխայիլն ինքը չի հրաժարվել վրացական քաղաքացիությունից՝ աշխատելով այնտեղ: Նրան կարող են զրկել, սակայն ինքը չի հրաժարվել»,-ասել է նա: Գայդարը կրկնել է, որ ուկրաինական քաղաքացիություն ստանալով, ինքը չի պատրաստվում հրաժարվել ռուսականից:
Օդեսայի շրջանային պետական վարչակազմից, սակայն, տեղեկացրել էին, որ Սահակաշվիլին այժմ վրացական քաղաքացիությունից հրաժարվելու փուլում է գտնվում: Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն էր շնորհվել, հետո նա նշանակվել էր նահանգապետ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քննադատել էր նրան՝ վրացական քաղաքացիությունից հրաժարվելու համար և հայտարարել էր, որ նա վիրավորել է երկրին:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ