Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Մենք ուզում ենք կարգավորել ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով»

«Մենք ուզում ենք կարգավորել ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով»
23.07.2015 | 12:33

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է մեր գործունեության առաջնահերթությունը դառնա՝ ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Տուսկի խոսքով, Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը: «Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս ԼՂ համակարտությունը կգտնի իր լուծումը: Մենք ուզում ենք ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Հակամարտության կարգավորումը պետք է մեր գործունեության առաջնահերթությունը դառնա: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը»,-ընդգծել է Տուսկը:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ