Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն՝ 2016-ի ամռանը

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն՝ 2016-ի ամռանը
26.07.2015 | 17:48

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարող է Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեն նշանակել 2016-ի հունիսին՝ գրում է Independent պարբերականը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրներին: Քեմերոնի կառավարությունը ցանկանում է հասնել ԵՄ-ում անդամության պայմանների վերանայմանը: ԵՄ-ից Բրիտանիայի հնարավոր դուրս գալու գաղափարին Բրյուսելում բացասաբար են վերաբերվում, ուստի հնարավոր է՝ Լոնդոնի նախաձեռնած բարեփոխումներին ըմբռնումով մոտենան: ԵՄ բարեփոխումների շուրջ բրիտանական կառավարության ցանկությունների ցանկը ներառում է ԵՄ-ի ներսում ավելի մեծ ազգային-պետական ինքնավարության տրամադրումը, այդ թվում՝ ազգային խորհրդարաններին ու միգրացիոն քաղաքականության փոփոխությանը: Հանրաքվեի անցկացման ժամկետը կհայտարարվի հոկտեմբերին, Մանչեսթերում պահպանողական կուսակցության հավաքում:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ