Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանի ՊՆ-ն ցավագին է արձագանքել ՀՀ ՊՆ հայտարարությանը

Ադրբեջանի ՊՆ-ն ցավագին է արձագանքել ՀՀ ՊՆ հայտարարությանը
26.07.2015 | 17:49

Ադրբեջանի ՊՆ-ն ցավագին է արձագանքել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որ ադրբեջանական կողմին կոչ էր արել վերջ դնել ռազմական հռետորաբանությանը և խուսափել ուժ կիրառելուց:
«Ես խորհուրդ կտայի զերծ մնալ անիմաստ դատարկախոսությունից: Նրանք մեզ սպառնում են քարը քարի վրա չթողել: Այդպիսի կռվողները վաղուց արդեն թողած կլինեին ամեն բան և կգային իրենց հայրենասիրությունը ցույց տալու: Լուրջ գործով զբաղվելու փոխարեն նրանք փորձում են սպառնալ»,- ասել էր Սեյրան Օհանյանը:
Ի պատասխան՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել. «Կարծես թե Սեյրան Օհանյանն ամնեզիա ունի: Նա մոռացել է անցյալ տարվա օգոստոսին և այս տարվա սկզբին Հյաստանի ԶՈՒ-ում ունեցած կորուստների մասին, երբ զոհված հայ զինվորների դիակները մեքենաներով էին տանում: Ստիպված ենք հիշեցնել Սեյրան Օհանյանին ադրբեջանցի զինվորի ուժի մասին, ընդ որում ամենամոտ ժամկետներում»: Ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրում են, որ իրենց ՊՆ-ի երկարաշունչ ճառը պատրաստվող գործողության անոնս է:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ