Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քրդերը չեն բացառել, որ կմիանան Ասադի զորքին

Քրդերը չեն բացառել, որ կմիանան Ասադի զորքին
28.07.2015 | 12:42

Իրաքի հյուսիսում քրդերի դեմ տարվող ռազմական գործողությունների մասին խոսելով՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևը համարվող PYD-ի համանախագահ Սալիհ Մուսլիմը, CNNTurk-ի տեղեկացմամբ, չի բացառել, որ իրենք կարող են միանալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքին: «Եթե Սիրիայի բանակը նոր մոտեցմամբ ու նոր պայմաններն ընդունելով ցանկանա տարածաշրջան վերադառնալ, ինչո՞ւ ոչ: Այդ ժամանակ մենք Սիրիայի բանակի մի մասը կդառնանք: Սակայն նախկինի նման լինել չի կարող»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք պայքարում են ժողովրդավարական և դաշնային Սիրիայի համար:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ