Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Աբաշիձեն մեկնաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարացնելու որոշումը

Աբաշիձեն մեկնաբանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարացնելու որոշումը
31.07.2015 | 16:44

Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ անցյալ տարվա հունիսին Եվրամիության սահմանած պատժամիջոցների երկարացման որոշմանը՝ Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Նա ընդգծել է, որ Թբիլիսին միացել է ոչ թե նոր պատժամիջոցներ սահմանելու, այլ՝ ավելի վաղ սահմանված պատժամիջոցների ժամկետը երկարացնելու որոշմանը: Անցյալ տարվա հունիսին ԵՄ խորհուրդը Ուկրաինայի հետ կապված իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի նկատմամբ սահմանեց 12 տարբեր պատժամիջոցներ: Հունիսի 23-ին Վրաստանը միացավ Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված ապրանքների ներկրումն արգելելու որոշմանը: Այս տարվա հուլիսի 19-ին ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները: Աբաշիձեի մեկնաբանությամբ՝ Վրաստանը հաստատել է Եվրամիության վերջին որոշումը: Եվրամիության որոշմանը միացել են նաև Ուկրաինան, Ալբանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լիխտենշտեյնը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սպառնացել է, որ Մոսկվան հանդես կգա պատասխան պատժամիջոցներով այն երկրների դեպքում, որոնք ԵՄ անդամ չեն, սակայն հաստատել են ԵՄ որոշումը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մեկ տարով երկարաձգվել էր ԵՄ-ից ապրանքների ներկրման արգելքի որոշումը: Ռուսաստանում այս քայլը համարում են անհրաժեշտություն, մինչդեռ երկրի Մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ առաջին կիսամյակում ապրանքների ներկրումը նվազել է 39 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Մասնագետները պնդում են, որ Ռուսաստանի տնտեսական ցածր ցուցանիշներն էական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա: Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում տնտեսական ցուցանիշները անկում են ապրել: Հայաստանից ապրանքներ արտահանել Ռուսաստան տնտեսապես ձեռնտու չէ՝ ռուսական ռուբլին ավելի քան 50 տոկոսով արժեզրկվել է հայկական դրամի նկատմամբ:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ