Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վախճանվել է Վահագն Հովնանյանը

Վախճանվել է Վահագն Հովնանյանը
01.09.2015 | 11:15

Երևանում 83 տարեկանում վախճանվել է հայտնի գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը։
Հովնանյանը ծնվել է 1932 թվականին Իրաքի Քիրքուկ քաղաքում, սովորել է ԱՄՆ-ում՝ Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանում, որտեղ ստացել է ֆիզիկոսի բակալավրի աստիճան: 1959 թվականին եղբայրների հետ հիմնել է «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան, 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ 1998 թվականին Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը։

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ