Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հովիկ Աբրահամյանը նորից է բռնելու Չինաստանի ճանապարհը

Հովիկ Աբրահամյանը նորից է բռնելու Չինաստանի ճանապարհը
01.09.2015 | 22:24

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի վերջին Պեկին այցի ժամանակ Չինաստանի վարչապետի հետ քննարկելու է հայ-իրանական երկաթգծի կառուցման ֆինանսավորման հարցը՝ ասել է լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում: «Նախնական պայմանավորվածություն եղել է նախարարի, փոխնախարարների մակարդակով, քննարկումներ եղել են, հանդիպումներ եղել են: Աշխատանքային այց է լինելու, և ես քննարկելու եմ այդ հարցը Չինաստանի վարչապետի հետ և կոնկրետ առաջարկներ, կոնկրետ մոտեցումներ, լուծումներ եմ առաջարկելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ