Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանի հետ միջուկային գործարքին աջակցում է ԱՄՆ-ի 100 սենատորներից 33-ը

Իրանի հետ միջուկային գործարքին աջակցում է ԱՄՆ-ի 100 սենատորներից 33-ը
03.09.2015 | 10:36

Իրանի հետ միջուկային գործարքին աջակցում են ԱՄՆ-ի սենատորներից 33-ը։ Կոնգրեսում գործարքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է ընդամենը 34 ձայն՝ հայտնում է Washington Post-ը։ Համաձայնագրին աջակցող 33-րդ սենատոր է դարձել Քրիս Կունսը։ Եվս 2 սենատորներ հակված են աջակցել, սակայն դեռևս պաշտոնապես չեն հայտարարել։ Կոնգրեսի երկու պալատները դեմ կքվեարկեն Իրանի հետ պայմանավորվածություններին, որից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վետո կդնի բանաձևի վրա։ Նախագահական վետոն հաղթահարելու համար պահանջվում է սահմանադրական մեծամասնություն Կոնգրեսի երկու պալատներում՝ Սենատում 67-ն է (100-ից)։ Այդպիսով՝ 34 ձայնը հաջակցություն գործարքի՝ թույլ չի տա Կոնգրեսին արգելափակել համաձայնագիրը։ Կոնգրեսը իրանական միջուկային գործարքը կքննարկի սեպտեմբերի կեսին։

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ