Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Համոնդի հրավերով, սեպտեմբերի 9-10-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կլինի Լոնդոնում և հանդիպումներ կունենա Ֆիլիպ Համոնդի, Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի, մշակույթի, մեդիայի ու սպորտի պետքարտուղար Ջոն Ուիթինգդեյլի հետ։ Հավարտ այցի նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House)։