Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթը Հայաստանին թույլ կտա հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Բրյուսելի միջև

ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթը Հայաստանին թույլ կտա հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Բրյուսելի միջև
10.09.2015 | 10:55

Լյուքսեմբուրգի նախագահության կողմից պատրաստվող Եվրամիություն-Հայաստան համագործակցության նոր փաստաթուղթը Եվրոպական խորհրդարանը դեռևս չի ստացել՝ ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ նշելով, որ ԵՄ հետ ստորագրվող ցանկացած համաձայնագիր ՀՀ իշխանություններին թույլ կտա հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Բրյուսելի միջև: Եվրամիությունում նախագահող Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել էր, որ համաձայնագրերի նոր տարբերակը Հայաստանը ԵՄ-ին ավելի պակաս չափով կմիավորեն, այսինքն՝ կունենա ավելի ցածր մակարդակ, քան Ասոցացման համաձայնագիրը: Ռիչարդ Չարնեցկին նշեց, որ «ցածր մակարդակ»-ը դիվանագիտական տերմին է, իսկ փաստաթղթի նպատակը մեկն է. «Պետք է խրախուսի Հայաստանին ստորագրել այդ փաստաթուղթը և շարունակել Մոսկվայի հետ քաղաքականությունը մինչև հերթական ծանր հարվածը: Հայաստանը պետք է ստորագրի այս փաստաթուղթը, որովհետև յուրաքանչյուր համաձայնագիր ԵՄ–ի հետ բարենպաստ է Երևանի համար. տրամադրում է իշխանության հավասարակշռություն, բալանս՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև»:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ