Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լեգենդար Ատլանտիդան հայտնաբերվել է...Սահարայում

Լեգենդար Ատլանտիդան հայտնաբերվել է...Սահարայում
10.09.2015 | 10:56

ՆԱՍԱ-ի տիեզերքից արված լուսանկարները գրեթե գիտական սենսացիա են դարձել: Լուսանկարներում լեգենդար Ատլանտիդան է, որը այժմ հայտնաբերվել է Սահարա անապատում, ծավալով ու ձևով նոր հայտնաբերված տարածքը համապատասխանում է անտիկ նկարագրություններին:
Նոր լուսանկարներում պատկերված են հսկայական օղեր Մավրիտանիայի տարածքում` Սահարա անապատի ծայրամասում: Օղերն ունեն 50 կմ տրամագիծ, կոչվում են Սահարայի աչքեր: ՆԱՍԱ-ում ասում են, որ չեն կարողանում բացատրել նրանց ծագումը: Փոխարենը որոշ ատլանտաբաններ պնդում են, թե սա հենց կորուսյալ աշխարհամասն է: Պլատոնը նշել էր, որ այդ քաղաքը 5 օղեր ունի: Այլ նկարագրություններ ևս համապատասխանում են լուսանկարներով ֆիքսվածին: Այլ գիտնականներ պնդում են,որ Սահարայի աչքը 500 մլն տարեկան է, ձևավորվել է այն ժամանակ, երբ Երկրի երեսին դեռ մարդիկ չեն եղել:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ