Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արցախի նախագահը սահմանագծին ծանոթացել է իրավիճակին

Արցախի նախագահը սահմանագծին ծանոթացել է իրավիճակին
15.09.2015 | 10:25

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագիծ, ծանոթացել իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինվորներին` սահմաններն անսասան պահելու, բարձր մարտական ոգի և հայրենասիրություն ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը եղել է և կմնա պետության կարևորագույն խնդիրներից մեկը: Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ