Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Այսօր բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանը

Այսօր բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանը
15.09.2015 | 20:36

Այսօր ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացվում է Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը: Տարվա ընթացքում Գլխավոր ասամբլեան կքննարկվի մոտ 170 հարց: Հոբելյանական նստաշրջանը կբացի մեկ տարով ընտրված Գլխավոր ասամբլեայի նախագահ՝ Դանիայի ներկայացուցիչ Մոգենս Լյուքեթոֆթը: Ըստ ավանդույթի՝ կլինի լռության րոպե՝ նվիրված աղոթքին կամ խորհրդածություններին: Առաջին օրը կհամաձայնեցվեն կազմակերպչական աշխատանքների հարցերն ու կհաստատվի օրակարգը: Գլխավոր ասամբլեայում բարձրացվող հարցերը բաժանվում են մի քանի թեմատիկ բլոկների: Կխոսվի միջազգային ֆինանսական համակարգի և առևտրի, մշակութային արժեքներն իրենց ծագման երկրներ վերադարձնելու, զարգացող երկրներում մալարիայով հիվանդների թվի կրճատման, աղքատությունն արմատախիլ անելու, կանանց վիճակը բարելավելու մասին: Համաշխարհային խաղաղության և անվտանգության աջակցության հարցերի բլոկը ներառում են դրույթներ Մերձավոր Արևելքի, Պաղեստինի, պաղեստինցի ժողովրդի նկատմամբ Իսրայելի գործողությունների, Աֆղանստանի, Կիպրոսի իրավիճակի, Կոնգոյի դեմ զինված ագրեսիայի, Ֆոլքլենդյան կղզիների, փախստականների և այլնի մասին: Հարցերի առանձին բլոկ նվիրված է սպառազինությանը:
ՄԱԿ-ի 193 անդամ երկրները կքննարկեն նաև Աֆրիկայի զարգացման, մարդու իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների խրախուսման, ռասիզմի չեզոքացման և մի շարք այլ թեմաներ:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ