ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հերթական ձեռքբերումն ունեցավ միջազգային հարթակում

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հերթական ձեռքբերումն ունեցավ միջազգային հարթակում
15.09.2015 | 21:45

Օրերս Մոսկվայում կայացավ «ԱՊՀ երկրների պատմական և մշակութային համայնքը» խորագիրը կրող երիտասարդ քաղաքագետների 7-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կողմից: Համաժողովին մասնակցում էին 22 երիտասարդներ Հայաստանկից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Մոլդովայից: Այստեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Ալեքսան Հովհաննիսյանը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները ներկա գտնվեցին դասախոսությունների` «Ռուսաստանը որպես քաղաքակրթական հանրապետություն», «Հետխորհրդային երկրների հասարակությունների համար եվրասիական արժեհամակարգի ձևավորման խնդիրները», «ԱՊՀ երկրների ազգային անվտանգության խնդիրները.Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը», « Մոլդովայի տեղն ու դերը ԵՄ վարած քաղաքականությունում» թեմաներով: Այնուհետև անցկացվեցին սեմինարներ Ռուսաստանին` որպես 21-րդ դարի քրիստոնեական աշխարհի պաշտպանի ուղղված արևմտյան հայացքի, ԵՏՄ ձևավորման խոչընդոտների, ՌԴ-ի վրա սանկցիաների ազդեցության, ռուսական տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Քննարկվեց իսլամիզմը` որպես ժամանակակից հանրապետության մարտահրավեր և Եվրասիական տարածաշրջանում տիրող վիճակը գլոբալիզացիայի պայմաններում:

Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդես եկան զեկույցներով, մասնավորապես` ՀՀԿ ԵԿ անդամ Ալեքսան Հովհաննիսյանը ներկայացրեց զեկույց «Եվրասիական միության անդամ երկրների համագործակցության հիմքերը» թեմայով: Վեջինս տպագրվելու է կազմակերպիչ գիտահետազոտական ինստիտուտի ամսագրում:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Հաղթանակի և պարտության ժառանգները. 2-րդ համաշխարհային պատերազմը ԵՄ և ԱՊՀ երկրների պատմական քաղաքականություններում» գրքի շնորհանդեսը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Մոսկվայի մի շարք պատմամշակութային հաստատություններ:
Համաժողովն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին վկայագրերի հանձնմամբ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ