Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաակաշվիլու հրաժարականի խնդրագիր էլ կա

Սաակաշվիլու հրաժարականի խնդրագիր էլ կա
16.09.2015 | 16:26

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրաժարականի պահանջով խնդրագիր է հայտնվել։ Ռուսերենով խնդրագրի հեղինակները հայտարարում են, որ Սաակաշվիլին չի կատարել աշխատանքի երեք ամիսների ընթացքում խոստումներից և ոչ մեկը, իսկ նրա բարեփոխումները միայն խոսքերով են: Նրանց կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է հեռուստաալիքների համար արված հարցազրույցներում, իսկ բյուրոկրատիայի դեմ պայքարն ընդամենը PR է: Հեղինակները հավելում են, որ տարածաշրջան երեք ամսվա ընթացքում չի եկել և ոչ մի ներդրող։ «Ոչ միայն տեղական, այլև ողջ ուկրաինական մամուլում հիշատակումների թվով Սաակաշվիլու հետ կարող են մրցել միայն նախագահն ու վարչապետը»,- ասված է խնդրագրում։ Հեղինակները խնդրում են նախագահին հեռացնել Սահակաշվիլուն և գտնել «արդար և պրոֆեսիոնալ թեկնածուի» ՈՒկրաինայի քաղաքացիների շրջանում։ Խնդրագիրը մինչ այժմ ստորագրել է 109 մարդ՝ անհրաժեշտ 25 հազարից: Ավելի վաղ 25 հազար ուկրաինացի ստորագրել էր Միխեիլ Սաակաշվիլուն վարչապետ նշանակելու խնդրագիրը։

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ