Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նոր «մշակույթ»

Նոր «մշակույթ»
18.09.2015 | 00:12

Մշակույթի նախարարը հրավերի նոր մշակույթ է հաստատում։ Պարզվում է, եթե որևէ պաշտոնյա, առավել ևս կառավարության անդամ, ցանկանում է ներկա լինել Հայաստանի անկախությանը նվիրված տոնական համերգին, պետք է դիմի մշակույթի նախարարությանը։ Այսինքն, հրավիրատոմսերի ինստիտուտը վերանում է։ Սա մեր երևակայությունը չէ, այլ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայտարարության վրա հիմնված ենթադրություն։ Տիկին նախարարը, երևի թե, զարմացրեց անգամ վարչապետին։ Կառավարության նիստում նա տեղեկացրեց, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում Անկախության օրվա առթիվ կկայանա տոնական մեծ համերգ, իսկ դրանից մեկ օր առաջ տոնական համերգ կտրվի թատրոնում, և բոլորին առաջարկեց ներկա լինել։ Այս հայտարարությանը հետևեց վարչապետի հարցը. «Դուք հրավիրատոմսեր կուղարկե՞ք»։ Պատասխանն ավելի քան նորարարական էր. «Ով ցանկանում է, թող դիմի մեզ, իսկ բակում կայանալիք համերգի մուտքն ազատ է»։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ