Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոսկվան ամեն ինչ կանի ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը մոտեցնելու համար

Մոսկվան ամեն ինչ կանի ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը մոտեցնելու համար
18.09.2015 | 10:01

Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի պատասխանատու մասնակից է և անելու է անհրաժեշտ ամեն ինչ՝ խնդրի հանգուցալուծումը հնարավորինս մոտեցնելու համար՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե Մոսկվայում որևէ առաջընթաց ակնկալո՞ւմ են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ Մարիա Զախարովան նշել է. «Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները գնահատում ենք դինամիկ զարգացող: Ադրբեջանը Ռուսաստանի գործընկերն է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական և այլ ոլորտներում: Մեր երկրների միջև ակտիվ երկխոսություն է ծավալվում բոլոր մակարդակներում: Հույս ունենք, որ մեր հարաբերությունների ինտենսիվությունը կպահպանվի և կզարգանա»:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ