Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հանրապետականների վերջին փորձը Սենատում ձախողվեց

Հանրապետականների վերջին փորձը Սենատում ձախողվեց
18.09.2015 | 10:02

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն արգելափակել են հանրապետականների կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը մերժելու վերջին փորձը: Համաձայնագրի կողմնակիցները թույլ չեն տվել քվեարկության դնել բանաձևը, որի ընդունման դեպքում ԱՄՆ-ի նախագահը չէր կարող դադարեցնել Իրանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Իրանը չի ընդունել Իսրայել պետության գոյության իրավունքը և իր քրեակատարողական հիմնարկներից ազատ չի արձակել ԱՄՆ-ի քաղաքացիներին: Սեպտեմբերի 17-ին լրացավ 60 օրվա վերջնաժամկետը, որի ընթացքում Կոնգրեսը պիտի ուսումնասիրեր Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը և վերջնական կարծիք հայտներ այդ հարցի շուրջ:
Ավելի վաղ Սենատում և Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն արդեն մի քանի անգամ արգելափակել են հանրապետականնների` պաշտոնական Թեհրանի հետ համաձայնագիրը կասեցնելու փորձերը:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ