Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջոն Քերի. Հայաստանի հետ մեր հարաբերություններն ամուր են, քան երբևէ

Ջոն Քերի. Հայաստանի հետ մեր հարաբերություններն ամուր են, քան երբևէ
19.09.2015 | 12:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորանք է ուղարկել Հայաստանի անկախության օրվա առթիվ՝ նախագահ Բարաք Օբամայի և ամերիկյան ժողովրդի անունից: «ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք ամուր են, քան երբևէ, դա է վկայում Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների պատմական մակարդակը: Մենք երախտապարտ ենք հայ զինծառայողների ինքնազոհության և խիզախության համար, որ ծառայում են միջազգային խաղաղարար առաքելություններում, նշում ենք մեր երկու ժողովուրդների մշակույթները հարստացրած հայերի բազում ձեռքբերումները»,- ասվում է ուղերձում: ԱՄՆ-ը գործընկեր ու բարեկամ է և լիովին աջակցում է Հայաստանի անվտանգությանը, բարգավաճմանն ու ժողովրդավարական զարգացմանը:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ