Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրամիության դռները Հայաստանի առջև փակ չեն

Եվրամիության դռները Հայաստանի առջև փակ չեն
19.09.2015 | 23:57

Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիսլերի համոզմամբ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջագծում տեղի ունեցող գործընթացները «կարող են լավ հիմք հանդիսանալ հետագա համաձայնությունների ձեռքբերման համար» և պետք է ուսումնասիրվեն բոլոր հնարավորությունները՝ «Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ավելի սերտ դարձնելու համար»:
«Բոլորը տեղյակ են 2013-ի սեպտեմբերին Հայաստանի ընդունած որոշման մասին։ Դա որոշում էր՝ ընդունված ձեր կառավարության և պատասխանատու անձանց կողմից: Բայց Եվրամիության դռները, իհարկե, Հայաստանի համար փակ չեն»,-ասել է Քիսլերը: Նշելով, որ հիմա նոր համաձայնագիր է նախապատրաստվում, դեսպանը կարծում է, որ «դա կարող է լավ հիմք հանդիսանալ հետագա համաձայնությունների ձեռքբերման համար»։

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ