Ֆրանսիան գրասենյակ է բացել Թեհրանում՝ ձգտելով զարգացնել տնտեսական կապերը Իրանի հետ։ Ֆրանսիայի արտաքին առևտրի պետնախարար Մաթիաս Ֆեկլը ասել է, որ գրասենյակի բացումը Իրանի հետ երկարատև և հեռանկարային հարաբերությունների հաստատման հզոր ազդակ է։
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...