Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գերմանիան ու Մեծ Բրիտանիան տարբեր տեսակետներ ունեն

Գերմանիան ու Մեծ Բրիտանիան տարբեր տեսակետներ ունեն
23.09.2015 | 10:21

Միգրացիոն ճգնաժամի պատճառները կարելի է չեզոքացնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլի հետ բանակցություններից հետո։ «Միայն ԱՄՆ-ի հետ միասին, իսկ ինչ վերաբերում է Սիրիային, նաև Ռուսաստանի հետ, մենք կարող ենք պայքարել մարդկանց փախուստի պատճառների դեմ»,- նշել է կանցլերը։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է կարգավորել փախստականներին ընդունելու գործընթացը։ «Մենք նախ և առաջ պետք է պայքարենք մարդկանց փախուստի պատճառների դեմ։ Ներգաղթյալներին ընդունելու գործընթացը դեռ կարգավորված չէ, դա հարկ է փոխել»,- նշել է կանցլերը։ Մերկելը կարևորել է ԵՄ արտաքին սահմանները պաշտպանելու անհրաժեշտությունը։ Նա հայտնել է, որ իրենք միայնակ չեն կարող դա անել, պետք է փոխգործակցեն, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ «Մենք պետք է վերահսկենք մարդկանց, որոնք ժամանում են Եվրոպա, սակայն մենք չենք կարող փակել ԵՄ-ի ներքին սահմանները»,- իր հերթին նշել է Ֆինլանդիայի վարչապետը։
Մինչդեռ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հետ չի քննարկում Սիրիայում ռազմական գործողությունները և ասում է, որ ՌԴ-ի միջամտությունը միայն բարդացրել է իրավիճակը՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը: Ֆելոնի պնդմամբ՝ «Ռուսաստանի գործողությունները վերջին մի քանի շաբաթների ընթացքում, երբ նա տարածաշրջան նավեր և ինքնաթիռներ է ուղարկել, ակնհայտորեն ավելի են բարդացրել առանց այդ էլ ծանր իրավիճակը»: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ ՌԴ-ն Սիրիայում 28 կործանիչ և ռմբակոծիչ է տեղակայել։ Բացի այդ՝ Ռուսաստանը երկու հազար զինծառայող է ուղարկելու սիրիական նավահանգստային Լաթաքիայի մերձակա բազա։ Ավելի վաղ ԱՄՆ-ը նախազգուշացրել է Սիրիայում ՌԴ-ի ռազմական ակտիվության մասին։
Պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ Ռուսաստանի կողմից Ասադի ռեժիմին աջակցությունը կարող է ջիհադականների թվի ավելացման հանգեցնել։

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ