Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայ-թուրքական հաշտեցման նախագիծը 5 բաղադրիչ ունի

Հայ-թուրքական հաշտեցման նախագիծը 5 բաղադրիչ ունի
23.09.2015 | 10:29

Հայ-թուրքական հաշտեցման «Գործելով միասին» նախագծի իրականացումը պետք է սկսվի Թուրքիայից, բայց երկրի ներկա իրավիճակը թույլ չի տալիս դա անել՝ սեպտեմբերի 22-ին՝ հայ-թուրքական հաշտեցման «Գործելով միասին» ծրագրի առաջին փուլին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց DVV International կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մաթիաս Քլինգենբերգը։ Նրա խոսքով՝ նախագիծը բաղկացած է 5 հիմնական տարրերից։ «Առաջին բաղադրիչը աճող արխիվի գաղափարն է. արխիվային ցուցանմուշներ հավաքել այն վայրերից, որոնք մենք այցելում ենք ճանապարհորդությունների ընթացքում։ Այդ ամենը Ցեղասպանության և ներկա իրողությունների մասին պատմելու միջոց է։ Երկրորդ բաղադրիչը գրողներն են. Հայաստանից և Թուրքիայից 2-ական գրող ճանապարհորդությունների ընթացքում գրառումներ են կատարում, որոնք հետագայում գրքի հիմքում են լինելու»,- նշեց Քլինգենբերգը։
Երրորդ բաղադրիչը հրապարակային միջոցառումներն են, որոնք պետք է լինեն տարբեր ձևաչափերով՝ դասախոսություններ, քննարկումներ, ներկայացումներ։ «Չորրորդ բաղադրիչը ճանապարհային ամսագիրն է (road map)։ Այստեղ հավաքված են բոլոր նյութերը, թե ում հետ ենք մենք ծանոթացել, ինչ հանդիպումներ ենք անցկացրել։ Եվ վերջին բաղադրիչը պատմական տարրն է, բանավոր պատմությունը. մասնակիցները հանդիպում են մարդկանց հետ և խնդրում են պատմել իրենց ընտանեկան պատմությունները»,- եզրափակեց Մաթիաս Քլինգենբերգը։

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ