Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսպանիան Կատալոնիային զգուշացրել է

Իսպանիան Կատալոնիային զգուշացրել է
23.09.2015 | 16:56

Սեպտեմբերի 27-ին Կատալոնիայում անցկացվելու են տարածաշրջանային խորհրդարանական ընտրություններ։ Նախընտրական հարցումները վկայում են, որ անկախությանը կողմ արտահայտվող կուսակցությունն ունի մանդատների մեծ մասը ստանալու բոլոր հնարավորությունները։ Իսպանիայի բանկի ղեկավարը հայտարարել է, որ եթե Կատալոնիան անջատվի Մադրիդից, ավտոմատ կբացառվի եվրագոտուց, իսկ նրա բանկերը չեն կարողանա օգտագործել Եվրոպական կենտրոնական բանկի ռեսուրսները։ Բանկի ղեկավարն ընդգծել է, որ անջատման դեպքում վերահսկողություն կսահմանվի կապիտալի շարժի նկատմամբ, կսառեցվեն ներդրումները։ Այդ հայտարարությունից հետո կատալոնյան խոշորագույն երկու բանկերը սպառնացել են տեղափոխվել, եթե տեղաբնակներն ընտրեն անկախությունը։ ՈՒժգնանում են նաև եվրոպական առաջնորդների ճնշումները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը սպառնացել է, որ Իսպանիայից անջատվելու դեպքում Կատալոնիան դուրս կմնա ԵՄ կազմից։

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ