Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդներ չի ուղարկի Ադրբեջան

ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդներ չի ուղարկի Ադրբեջան
24.09.2015 | 10:51

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան հայտարարել է, որ չեն պատրաստվում դիտորդական առաքելություն իրականացնել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում այս տարվա նոյեմբերի 1-ին։ Որոշումը կայացվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կայացրած որոշմանը համահունչ։ Նա նշել է, որ Ադրբեջանը ԺՀՄԻԳ-ից պահանջել էր կրճատել դիտորդական առաքելության անդամների թիվը, իսկ ԺՀՄԻԳ-ը ԵԱՀԿ-ի ավանդական գործընկերն է։ «Այդ պատճառով էլ կառույցն ստիպված էր չեղարկել նախատեսված այցը։ Կարծում եմ, որ եթե մեր գործընկեր ԺՀՄԻԳ-ը չի կարող հետևել Ադրբեջանի ընտրությունների ընթացքին, մենք ևս դա չենք անի»,- ասել է նա։ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը դժգոհել էր, ասելով, որ ավելի քան 100 մլն բնակչություն ունեցող երկրներ ԵԱՀԿ-ն 400-500 դիտորդ է ուղարկում։ Միաժամանակ, ԺՀՄԻԳ-ը ցանկանում է 400 դիտորդ էլ ուղարկել Ադրբեջան, որը 9,5 մլն բնակչություն ունի։ Մամեդյարովի խոսքով՝ այդքան երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդներ 125 շրջանում «չափազանց անհամաչափ է»։

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ