Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պեսկովը և Սպիտակ տունը հաստատել են Պուտինի ու Օբամայի հանդիպումը

Պեսկովը և Սպիտակ տունը հաստատել են Պուտինի ու Օբամայի հանդիպումը
25.09.2015 | 10:53

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է ՌԴ և ԱՄՆ նախագահների կայանալիք հանդիպումը սեպտեմբերի 28-ին: Սպիտակ տունը ևս հաստատել է լուրը` հստակեցնելով, որ նախագահների բանակցությունների թեման կլինի ՈՒկրաինան: «Մեր եվրոպացի գործընկերները ընդգծել են միասնական դիրքորոշման կարևորությունը` կապված Մինսկի համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության հետ: Նախագահ Օբաման կօգտվի հանդիպման հնարավորությունից` ՈՒկրաինայում դրությունը քննարկելու համար: Նա կկենտրոնանա Մոսկվային ստիպելու վրա, որ իր պարտականությունները կատարի: Դա կլինի երկկողմանի կապերի գլխավոր ազդանշանը»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ