Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաքուն շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման պայմաններ է առաջադրում

Բաքուն շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման պայմաններ է առաջադրում
27.09.2015 | 19:42

«Բաքուն կարող է դիտարկել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման խնդիրը, եթե այն չի արդարացնելու ադրբեջանական տարածքների օկուպացումը»,- contact.az-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Այդ մեխանիզմների ստեղծումը կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե չի ծառայելու այժմյան ստատուս քվոյի պահպանմանը, որը չեն ընդունում համանախագահները, և չի արդարացնելու օկուպացումը»,- հայտարարել է Մամեդյարովը: Համանախագահները երեկ կոչ էին արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել ԵԱՀԿ-ի՝ հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ։
«Առանց նման մեխանիզմի կողմերը կշարունակեն իրար մեղադրել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում մահացու հարձակումներ նախաձեռնելու մեջ։ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի դետալները, և մենք կոչ արեցինք Ադրբեջանին նույն կերպ վարվել»,- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից հետո հայտարարեցին Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս ՈՒոռլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա)։

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ