Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելը կորցնում է ժողովրդականությունը

Մերկելը կորցնում է ժողովրդականությունը
28.09.2015 | 10:43

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ժողովրդականությունը զգալիորեն նվազել է: Առաջին անգամ նա հայտնվել է քաղաքական գործիչների վարկանիշի 4-րդ հորիզոնականում: Հասարակական կարծիքի հարցման արդյունքներով վարկանիշը կազմել են Der Spiegel պարբերականն ու ZDF հեռուստաընկերությունը: Հարցման արդյունքներով, 1-ին տեղում Գերմանիայի այժմյան ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն է (67 %), 2-րդ տեղում՝ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն (65 %), 3-րդ հորիզոնականում՝ դաշնային նախագահ Յոահիմ Գաուկը (64 %): Անգելա Մերկելը 63 %-ով հայտնվել է վարկանիշի 4-րդ հորիզոնականում՝ հունիսից ի վեր կորցնելով բնակչության 5 %-ի համակրանքը: Սա վատագույն ցուցանիշն է կանցլերի պաշտոնում: Վարկանիշի 5-րդ տեղում հայտնվել է փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը (56 %), որը սեպտեմբերի 26-ին հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների վերացման և Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման օգտին: Վերջին շրջանում նրա վարկանիշն ավելացել է 7 %-ով: Der Spiegel-ի կարծիքով, Մերկելի վարկանիշի անկման պատճառները կապված են Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի հետ:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ