Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անպատասխանատու կլինի մի քաղաքում հայտնված երկու առաջնորդների չհանդիպելը

Անպատասխանատու կլինի մի քաղաքում հայտնված երկու առաջնորդների չհանդիպելը
28.09.2015 | 10:45

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համարում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը բաց թողնելը կլինի անպատասխանատու քայլ՝ սեպտեմբերի 27-ին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը: «Հենց սկզբից նախագահ Օբամայի արտաքին քաղաքականության առանձնահատուկ գիծը եղել է պատրաստակամությունը՝ ստուգել՝ կա՞ն համագործակցության հնարավորություններ: Հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունենում ՈՒկրաինայում և Սիրիայում, որքան բարձր են խաղադրույքները մարդկային և ռազմավարական տեսանկյուններից, նախագահը համարում է, որ անպատասխանատու կլինի մի քաղաքում հայտնված երկու առաջնորդների չհանդիպելը` պարզելու համար, թե կարելի՞ է առաջընթացի հասնել այդ երկու լուրջ ճգնաժամերի հարցում»,- ասել է Փաուերը:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ